Archives

«Ուսումնական գարուն» նախագիծ

20230418_100434

Մասնակիցներ՝  4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 25-31

Նպատակը՝ Սովորողների մեջ հետաքրքրություն առաջացնել բնության նկատմամբ։

Ընթացքը՝ Հարգելի՛ սովորողներ,  «Ուսումնական գարուն». նախագծի շրջանակներում առաջարկում եմ կատարել  հետևյալ աշխատանքներից որևէ մեկը.

  • Սովորողները կատարում են սերմնացան, բույսերի խնամք և հրապարակում բլոգում.
  • Գարնանային զբոսանք, պատմում և հրապարակում բլոգում.
  • Գարնանային բակային աշխատանքեր.
  • Սովորողները իրենց տանը տեսակավորում են թափոնները (պլաստիկ, մետաղ, թուղթ, ապակի) պատումի և տեսանյութի տեսքով հրապարակում բլոգում, պատմում այն մասին, թե թափոններից ինչե՞ր կարող են պատրաստել:

    Նախագծի արդյունքը՝ այստեղ

шишко чижок тишоно ушно

чашай горочи

тремучая йев

+

ՋեպետոԿապիկը

Կար-չկար մի կապիկ կար։ Երբ նա դեռ փոքրիկ էր, մայրիկի հետ տանն էր մնում։ Հետո նա մեծացավ, և մայրիկը ասաց նրան։

– Դու արդեն մեծ ես և պետք է գնաս մանկապարտեզ, Ջեպետո։

Կապիկը դեռ չգիտեր, թե ինչ է մանկապարտեզը, և այդ պատճառով սկսեց գոռալ։

– Ես վախենո՜ւմ եմ մանկապարտեզից։ Չե՛մ ուզում։

– Մանկապարտեզը, – փորձեզ բացատրել մայրիկը,- մի տեղ է, որտեղ կան շատ երեխաներ։ Նրանք իրար հետ խաղում և ուրախանում են։

– Ինչի համար են ինձ պետք երեխաները,- ասաց կապիկը։- Ես ունեմ փափուկ խաղալիքներ՝ Կոկոն , Շմոկոն և Ռոկոկոն։ Ես նրանց հետ կխաղամ։

Կապիկը հանգիստ խաղում էր իր փափուկ խաղալիքներով , բայց մի օր նա սկսեց լացել։

– Ինչո՞ւ ես լացում,- հարցրեց մայրիկը,- միգուցե քո խաղալիքները լա՞վը չեն։

– Նրանք ինձ չեն լսում,- ասաց կապիկը։- Կոկոն չի ուզում ինձ հետ պարանով ցատկել։ Շմոկոն չի խոսում ինձ հետ։ Իսկ Ռոկոկոն չի երգում։

– Նրանք չեն կարող, նրանք երեխաներ չեն,- բացատրեց մայրիկը,- չապրող, չշնչող խաղալիքներ են։ Ի՞նչ ես դու նրանցից ուզում։

– Ուզում եմ երեխաների մոտ գնալ։ Ապրող-շնչող։ Ուրախ։ Որպեսզի իրար հետ պարան ցատկենք ու երգեր երգենք։

ԱՌԱՋԻՆ ԱՎԱՐՏ:

Հաջորդ օրը մայրիկը Ջեպետոյին տարավ մանկապարտեզ։ Փոքրիկը տեսավ, թե ինչ ուրախ ու լավ է մանկապարտեզում, և նա արդեն չէր վախենում։

ԵՐԿՐՈՐԴ ԱՎԱՐՏ:

Հաջորդ օրը մայրիկը ,երբ ուզեց նրան տանել մանկապարտեզ, նա նորից լաց եղավ եվ հրաժարվեց մայրիկի հետ գնալ:

ԵՐՐՈՐԴ ԱՎԱՐՏ:

Մայրիկին նա ասաց,որ չի ուզում գնալ մանկապարտեզ, փոխարենը միանգամից կգնա դպրոց:

Մեղուների մասին

Մեղուների մասին

(տեղեկատվական)

Մեղուներն ապրում են մեծ խմբերով և յուրաքանչյուր առանձյակ զբաղվում է որոշակի

գործով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք չի կատարում:

Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի հետ լքում է փեթակը:

Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է առանձնանալ իր չափով և

գունավորմամբ ու տեղակայվում է փեթակի կենտրոնում:

Continue reading

Հարցեր և առաջադրանքներ

Աչքերի Գանգատը

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Գանգատ-բողոք,տրտունջ, թոշակ-ծերության ժամանակ տրվող դրամական օգնություն, աստղացույց- աստղագիտական քարտեզ

  • Քո կարծիքով՝ քո աչքերն ինչի՞ց կբողոքեն:

Հաճախ լացելուց թրջվում են

  • Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ:

Ատլանտյան Օվկիանոսը

  • Աչքերիդ անունից քո մեկ օրվա մասին պատմի՛ր:

Այսօր իմ աչքերը տեսել են հետաքրքիր ֆիլմ Չեբուրաշկայի մասին

Առասպել լավաշի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավոր Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։

Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.

— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:

Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.

— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:

Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի: