ՋեպետոԿապիկը

Կար-չկար մի կապիկ կար։ Երբ նա դեռ փոքրիկ էր, մայրիկի հետ տանն էր մնում։ Հետո նա մեծացավ, և մայրիկը ասաց նրան։

– Դու արդեն մեծ ես և պետք է գնաս մանկապարտեզ, Ջեպետո։

Կապիկը դեռ չգիտեր, թե ինչ է մանկապարտեզը, և այդ պատճառով սկսեց գոռալ։

– Ես վախենո՜ւմ եմ մանկապարտեզից։ Չե՛մ ուզում։

– Մանկապարտեզը, – փորձեզ բացատրել մայրիկը,- մի տեղ է, որտեղ կան շատ երեխաներ։ Նրանք իրար հետ խաղում և ուրախանում են։

– Ինչի համար են ինձ պետք երեխաները,- ասաց կապիկը։- Ես ունեմ փափուկ խաղալիքներ՝ Կոկոն , Շմոկոն և Ռոկոկոն։ Ես նրանց հետ կխաղամ։

Կապիկը հանգիստ խաղում էր իր փափուկ խաղալիքներով , բայց մի օր նա սկսեց լացել։

– Ինչո՞ւ ես լացում,- հարցրեց մայրիկը,- միգուցե քո խաղալիքները լա՞վը չեն։

– Նրանք ինձ չեն լսում,- ասաց կապիկը։- Կոկոն չի ուզում ինձ հետ պարանով ցատկել։ Շմոկոն չի խոսում ինձ հետ։ Իսկ Ռոկոկոն չի երգում։

– Նրանք չեն կարող, նրանք երեխաներ չեն,- բացատրեց մայրիկը,- չապրող, չշնչող խաղալիքներ են։ Ի՞նչ ես դու նրանցից ուզում։

– Ուզում եմ երեխաների մոտ գնալ։ Ապրող-շնչող։ Ուրախ։ Որպեսզի իրար հետ պարան ցատկենք ու երգեր երգենք։

ԱՌԱՋԻՆ ԱՎԱՐՏ:

Հաջորդ օրը մայրիկը Ջեպետոյին տարավ մանկապարտեզ։ Փոքրիկը տեսավ, թե ինչ ուրախ ու լավ է մանկապարտեզում, և նա արդեն չէր վախենում։

ԵՐԿՐՈՐԴ ԱՎԱՐՏ:

Հաջորդ օրը մայրիկը ,երբ ուզեց նրան տանել մանկապարտեզ, նա նորից լաց եղավ եվ հրաժարվեց մայրիկի հետ գնալ:

ԵՐՐՈՐԴ ԱՎԱՐՏ:

Մայրիկին նա ասաց,որ չի ուզում գնալ մանկապարտեզ, փոխարենը միանգամից կգնա դպրոց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *