Մի ժողովրդի պատմությունը նրա կենսագրությունն է․նախ կարևոր է ծնունդը՝ որտե՞ղ ու ե՞րբ է ծնվել, ապա և՝ ամբողջ կյանքը՝ ինչ պայմաններում է այն ընթացել, ինչ դժվարություններ է այդ ժողովուրդը հաղթահարել, մշակույթի ինչ արժեքներ է ստեղծել և այլն։
Մինչ օրս շատերը կարծում են, որ պատմությունը գիտություն է անցյալի
մասին։ Իրականում այդքան էլ այդպես չէ կամ մասամբ է այդպես, քանի որ
պատմությունն այն ամենի մասին է, ինչ տեղի է ունեցել , տեղի է ունենում կամ
կարող է տեղի ունենալ։ Ավելին՝ շատերը պատմությունը պատկերացնում են
որպես անունների և ամսաթվերի ձանձրալի ցուցակ, հեղափոխությունների և
ճակատամարտերի կամ թագավորների, թագուհիների և այլ կառավարիչների
ժամանակավրեպ պատմություններ: Պատմությունը, սակայն, ներառում է
այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տնտեսությունը, քաղաքականությունը և
սոցիալական փոփոխությունները, բայց պատմում է նաև իրականացած կամ
չիրականացած երազանքների, ստեղծագործության, փիլիսոփայական ու
կրոնական ոգեշնչման մասին:
Ինչո՞ւ ուսումնասիրել պատմությունը
Պատմության իմացությունը նախ կարևոր է սեփական անցյալն իմանալու
համար։ Այն մասնակցում է մեր ինքնության ձևավորմանը, քանի որ պատմում է այն արժեքների մասին, որոնք մենք կիսում ենք: Պատմությունը հնարավորություն է տալիս վերամտածելու անցյալում կատարված սխալները՝ ապագայում դրանց կրկնությունից խուսափելու համար։ Այն օգնում է հասկանալ, թե ինչպես են այսօրվա իրադարձությունները ձևավորվում անցյալի
իրադարձությունների հիման վրա:
Առաջադրանք
- Փորձի՛ր մի քանի նախադասությամբ ներկայացնել ՝ ինչու՞ ենք ուսումնասիրում պատմությունը: Որպիսի իմանամ անցյալի իրադարձությունները։
Ծանոթացում-Ի՞նչ է պատմական ժամանակագրական սանդղակը:
Հին և հնագույն ժողովուրդների պատմությունը լավ հասկանալու համար կարևոր է ճիշտ պատկերացնել պատմության թվականությունները և ժամանակագրությունը։ Պատմական ժամանակը ենթաբաժանվում է տարիների, տասնամյակների, դարերի, հազարամյակների: Ստեղծվել է հատուկ ժամանակագրական սանդղակ, մեկնակետ է համարվում 1 թվականը` Հիսուս Քրիստոսի ծննդյան տարեթիվը, դրանից առաջ ընկած ժամանակահատվածը կոչվում է Քրիստոսից առաջ/Ք.ա./, իսկ հետո ընկածը` Քրիստոսից հետո/Ք.հ./: Քրիստոսից առաջ ընկած ժամանակը հաշվարկվում է յուրահատուկ ձևով՝ տարեթվերի նվազման կարգով: Ք. ա. 200 թվականից մինչև 101 թվականը Ք. ա. II դարն է, 100 թվականից մինչև 1 թվականը՝ Ք. ա. I դարը:
Առաջադրանք
- Փորձի՛ր պատասխանել
մեկ դարը— 100 տարի է
մեկ հազարամյակը—— 100 դար է
մեկ տարին — 365 օր ունի
մեկ օրը ՝—24-ժամ
Ծանոթացում

Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը

Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև իբրև թվարժեքներ: Այդ տառ-թվերով են ստեղծվել միջնադարյան Հայաստանի ճշգրիտ գիտություններին վերաբերող բոլոր գրքերը: Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հայրուրավորներ և հազարավորներ:
ա = 1 ժ = 10 ճ = 100 ռ = 1000
բ = 2 ի = 20 մ = 200 ս = 2000
գ = 3 լ = 30 յ = 300 վ = 3000
դ = 4 խ = 40 ն = 400 տ = 4000
ե = 5 ծ = 50 2 = 500 ր = 5000
զ = 6 կ = 60 ո = 600 ց = 6000
է = 7 հ = 70 չ = 700 ւ (ու) = 7000
ը = 8 ձ = 80 պ = 800 փ = 8000
թ = 9 ղ = 90 ջ = 900 ք = 9000
Այս 36 տառերի զուգորդմամբ կարելի է գրել 1-ից մինչև 9999 բոլոր ամբողջ թվերը, օրինակ. ծա = 51, ռջղ = 1990, քջղթ = 9999: Հետագայում հայկական այբուբենում ավելացված օ տառը նշանակել է 10000: Մեծ թվերի համար հայերենն ունեցել է հատուկ անվանումներ և պայմանանշաններ: Օրինակ, 10000-ն անվանել են բյուր և նշանակել ^, որը դրվելով տառաթվանշանի վրա, այն մեծացրել է 10000 անգամ: Այսպես՝
^ ^ ^ ^
ա = 10000 բ = 20000 ժ = 100000 ք = 90000000
Առաջադրանք
2. Քո ծննդյան տարեթիվը ներկայացրու՛ հայոց այբուբենի տառերի թվային արժեքով:
2014 -ՍԺԴ
